«Բավարիան» և «Բարսելոնան» միացան «Ռեալին» և «Բորուսիային» (տեսանյութ)
Սպորտ
Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի քառորդ եզրափակիչ հանդիպումները: Հայտնի դարձան կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները։
Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «ՊՍԺ»-ի հետ:
Հանդիպման հաշիվը բացվեց միայն երկրորդ խաղակեսում։ 50-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Պաստորեն։ Դաշտի տերերից գոլային հավասարության հասնելու համար պահանջվեց 21 րոպե։ Գոլն իր հաշվին գրանցեց Պեդրո Ռոդրիգեսը:
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով և մրցակցի հարկի տակ ավելի շատ գոլ խփելու շնորհիվ՝ կատալոնյան ակումբը դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ:
Օրվա մյուս խաղում Մյունխենի «Բավարիա»–ն կրկին ապացուցեց իր առավելությունը Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ:
Իտալական ակումբի հարկի տակ Մյունխենի թիմը հաղթեց 2:0 հաշվով։ Առաջին գոլը 64-րդ րոպեին հեղինակեց Մանջուկիչը, իսկ երկրորդը հանդիպման վերջին րոպեին իր հաշվին գրանցեց Պիսարոն։
Նշենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը ևս ավարտվել էր 2:0 հաշվով՝ հօգուտ «Բավարիայի»:
Արդյունքում կիսաեզրափակիչ փուլում իսպանական երկու ակումբները կպայքարեն 2 գերմանականների դեմ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան