«Բարսելոնան»՝ Չեմպիոնների լիգայի ռեկորդակիր
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնան» դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ միակ ակումբը, ում հաջողվել է մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ դուրս գալ 6 անգամ անընդմեջ։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ՊՍԺ-ի հետ պատասխան խաղում 1:1 խաղալուց հետո կատալոնացիները 2 խաղերի արդյունքում հաղթահարեցին քառորդ եզրափակչի արգելքը:
Նրանց հաջորդում է Մադրիդի «Ռեալը», ում միայն 5 անգամ է հաջողվել անընդմեջ դուրս գալ կիսաեզրափակիչ փուլ: Այս ռեկորդը մադրիդյան թիմը սահմանել է 1960թ.: Ընդհանուր առմամբ՝ Չեմպիոնների լիգայում սա կլինի կատալոնացիների 29-րդ կիսաեզրափակիչը:
Նշենք, որ կիսաեզրափակչում կատալոնյան ակումբի մրցակիցը հայտնի կդառնա ապրիլի 12-ին կայանալիք վիճակահանության արդյունքում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան