«Բարսա»-ՊՍԺ խաղում Չավին ցույց է տվել փոխանցումների 100% ճշգրտություն (լուսանկար)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնա»-ՊՍԺ պատասխան խաղում կատալոնացիների 33-ամյա կիսապաշտպան Չավին էլեկտրոնային վիճակագրության տվյալներով կատարել է 96 փոխանցում և բոլորը ճշգրիտ:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Չավին խաղադաշտում անցկացրել է 801 րոպե 9 խաղում, կատարել է 4 գոլային փոխանցում և ՊՍԺ-ի հետ առաջին խաղում 89-րդ րոպեին 11 մետրանոցից դարձել է գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ կատալոնյան ակումբը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ դուրս եկավ մրցակցի հարկի տակ ավելի շատ գոլ խփելու շնորհիվ՝ ՊՍԺ-ի հետ հանդիպումներն ավարտվել են ընդհանուր 3:3 հաշվով։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան