«Բարսելոնային» «Կամպ Նոուում» դողալ ստիպելը թանկ արժե. Լեոնարդո
Սպորտ
ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնա»-ՊՍԺ պատասխան խաղի վերաբերյալ իր տպավորություններով. տեղեկացնում է L’Equipe-ն:
«Այսօր հիասթափություն եմ զգում: ՊՍԺ-ն երկու խաղերում հիանալի էր: «Բարսելոնային» «Կամպ Նոուում» դողալ ստիպելը թանկ արժե: Կարծում եմ՝ կատալոնացիները երկրորդ խաղակեսում իսկապես վախենում էին պարտվել: Մենք վերահսկում էինք խաղի ելքը, գոլ խփելով, երկրորդ գոլի հնարավորություն ունեցանք: Սակայն կրկնեմ՝ «Բարսելոնայի» վախը պարզապես անհնարին է»,- հայտարարել է Լեոնարդոն:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով, իսկ պատասխան խաղում գրանցվեց 1:1 հաշիվը, ինչը հաջորդ փուլ դուրս բերեց Վիլանովայի սաներին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան