Չեմպիոնների լիգայի երեկվա խաղերում սահմանվեց ռեկորդների մի ամբողջ շարք
Սպորտ
Երեկ տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան 2 խաղերում գրանցվեցին մի շարք ռեկորդներ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ միակ ակումբը, որը 6 անգամ անընդմեջ դուրս է եկել այս մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ:
Գրանցվեցին նաև այլ ռեկորդներ: Առաջին անգամ լիգայի պատմության մեջ կիսեզրափակչում կխաղա 2 գերմանական թիմ, ինչպես նաև միայն 2 երկրի ներկայացուցիչներ:
Մյունխենի «Բավարիան» էլ կրկնեց սեփական ռեկորդը՝ դառնալով միակ գերմանական ակումբը, ով 2 անգամ անընդմեջ դուրս է եկել կիսաեզրափակիչ փուլ: Նախկին ռեկորդը մյունխենցիները սահմանել էին 2001-ին:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ փուլում կխաղան «Բարսելոնան», «Ռեալը», «Բավարիան» և «Բորուսիան»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան