Ես գիտեի, որ «Բավարիան» ուժեղ է, բայց որ այսքա՜ն, չէի կարծում. Բուֆոն
Սպորտ
Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բավարիայի» հետ հադիպման մասին:
Հիշեցնենք, որ թիմերի միջև երկու հանդիպումներն էլ ավարտվել են մյունխենցիների հաղթանակով 2:0 հաշվով:
«Այսօր մահացավ երազանքը: Բայց այնքան էլ չպետք է ցավենք, մենք փորձում էինք խաղալ մեր ֆուտբոլը և արեցինք այն, ինչ կարող էինք: Ցավոք, դա բավարար չէ, քանի որ մեզ դիմակայում էր բոլոր առումներով ավելի ուժեղ թիմ: Նրանք ավելի լավ մարզավիճակում էին, ավելի լավ էին խաղում, ավելի շատ փորձ ունեին և մեզանից ուժեղ էին: Ցավում եմ, որ առաջին խաղում հուսախաբ արեցի տղաներին և սխալներ թույլ տվեցի: Մեր և նրանց միջև ամենամեծ տարբերությունը փորձն է: Ես գիտեի, որ «Բավարիան» ուժեղ է, բայց չէի կարծում, որ այսքան: Այստեղ «Բավարիան» ավելի շատ տպավորեց, քան Մյունխենում: Կարծում եմ՝ մյունխենցիները կարող են հաղթել Չեմպիոնների լիգայում»,-Բուֆոնի խոսքերը մեջբերում է իտալական մամուլը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան