Հրշեջներին գերի վերցրած ամերիկացին սպանվել է ոստիկանների կողմից
ԱՄՆ
ԱՄՆ-ում ոստիկանները կրակ են արձակել և սպանել տղամարդուն, ով Ջորջիա նահանգի Սավանի քաղաքում պատանդ էր վերցրել մի քանի հրշեջի. գրում է USA Today-ը:
Նշվում է, որ մեկ ոստիկան վիրավորվել է կրակահերթից հարձակման ընթացքում:
Հատուկ գործողության ընթացքում հրշեջները նույնպես վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Նշենք, որ 5 հրշեջ ծառայողներ, ժամանելով դեպքի վայր, ըստ ստացած կանչի, պատանդ էին վերցվել զինված հանցագործի կողմից: Հրշեջներից մեկն ազատ էր արձակվել՝ հրշեջ մեքենան տնից հեռու տանելու նպատակով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)