Մեսսին աշխարհում լավագույնն է՝ 1 անգամ խաղադաշտ դուրս գալով նա փոխեց ողջ խաղը. Վիլյա
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան մեկնաբանել է ՊՍԺ-ի հետ դիմակայության արդյունքում Չեմպիոնների լիգայում իր թիմի հաջորդ փուլ դուրս գալու փաստը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
«Մենք ուրախ ենք, որ կրկին դուրս եկանք կիսաեզրափակիչ: Ստիպված էինք շատ աշխատել: ՊՍԺ-ի հակագրոհները բազմաթիվ խնդիրներ էին ստեղծում մեզ համար: Գիտեինք, որ փարիզյան թիմի ֆուտբոլիստներն առաջին իսկ րոպեից բարձրակարգ խաղ են ցույց տալու և մինչև ընդմիջում մեզ համար դժվար էր: Գնդակը կորցնում էինք այնտեղ, որտեղ սովորաբար դա տեղի չէր ունենում: Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, մեկ անգամ խաղադաշտ դուրս գալով՝ նա փոխեց ողջ խաղը: Ում հետ էլ խաղանք հետագայում, բարդ է լինելու»,-Վիլյայի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան