Կիսաեզրափակչի ոչ մի մրցակից չի անհանգստացնում «Բարսելոնային». Սուբիսարետա
Սպորտ
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան պատասխանել է այն հարցին, թե որ ակումբին կցանկանար տեսնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում որպես «Բարսայի» մրցակից. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Կխաղանք նրա դեմ, ով բաժին կընկնի վիճակահանության արդյունքում: Այս փուլում արդեն չկա հեշտ մրցակից: Դա մեզ չի անհանգստացնում, մտածում ենք միայն եզրափակիչ դուրս գալու մասին: Սա ֆուտբոլ է, արվեստագետներին նույնպես երբեմն դժվար է լինում: Բայց ավելի լավ է աշխատել և դուրս գալ հաջորդ փուլ, քան արժանանալ նրան, ինչ տեղի ունեցավ «Մալագայի» հետ»,-նշել է Սուբիսարետան:
Հիշեցնենք, որ Վիլանովայի սաները կիսաեզրափակչի ուղեգիր վաստակեցին մրցակցի հարկի տակ ավելի շատ գոլ հեղինակելու շնորհիվ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան