«Օրենքով գողերը» նոր պատերազմ են սկսել
Աշխարհ
«Օրենքով գողերը» նոր քրեական պատերազմ են սկսել: Դրա պատճառը սպանված «օրենքով գող» Դեդ Հասանի`Ասլան Ուսոյանի ակտիվներն են, որը իրար մեջ չեն կարողացել կիսել նրա զարմիկ Դմիտրի Չանտուրիան և Ուսոյանի՝ երբեմնի մոտ համախոհ Էդուարդ Ասատրյանը:
Ինչպես Росбалт-ին հայտնել են իրավապահ մարմինները, օրենքով գողի կարգավիճակ ունեցող Չանտուրիան և Ասատրյանը առաջին հերթին հավակնում են հունվարին դիպուկահարի գնդակից մահացած Ուսոյանի Կրասնոդարի երկրամասում ունեցած ակտիվներին: Մարտին նրանց միջև բացահայտ կոնֆլիկտ էր սկսվել: Չանտուրիայի և Ասատրյանի կլանները Մոսկվայում հանդիպում ունեցան 100 զինված գանգստերների մասնակցությամբ: Հրաձգությունից այդ ժամանակ հնարավոր եղավ խուսափել, սակայն ծեծկռտուք, այդուհանդերձ, եղավ:
Այժմ երկու քրեական կլանները հանցագործ աշխարհում միմյանց վարկաբեկող գործողություններ են տանում և ակտիվորեն զինվում` պատրաստվելով բախումների:
Ոստիկանությունից նշում են, որ իրավիճակը շատ լարված է և խաղաղ հանգուցալուծման հույս չի թողնում: Ուժերը պատրաստվում են «պատերազմի»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան