«Ֆեներբահչեն» ցանկանում է ձեռքբերել Կակային. Ֆլորենտինո Պերեսը դեմ չէ
Սպորտ
Թուրքական «Ֆեներբահչեի» մարզչական շտաբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կակայի ծառայություններով. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Երբ մադրիդյան ակումբը ժամանել էր Ստամբուլ «Գալաթասարայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղին մասնակցելու համար, «Ֆեներբահչեի» նախագահ Ասիզ Յիլդիրիմը հանդիպել է Ֆլորենտինո Պերեսին: Հանդիպմանը քննարկվել է Կակայի հնարավոր տեղափոխությունը Թուրքիա: Պերեսը դեմ չէ իրադարձությունների նման ընթացքին:
Բացի այդ, «Ֆեներբահչեն» ցանկանում է նաև ուժեղացնել թիմի կենտրոնական պաշտպանությունը. դրա հետ կապված՝ Պերեսն առաջարկել է նրա՝ Ռիկարդու Կարվալիոյի ծառայությունները:
Նշենք, որ Կառվալիոն այս ամռանը կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան