ՊՍԺ-ն ապացուցեց, որ կարող է պայքարել աշխարհի լավագույն ակումբի հետ. Զլատան Իբրահիմովիչ
Սպորտ
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնայի» հետ պատասխան խաղի մասին:
«Դա ֆանտաստիկ խաղ էր: Մենք կարող ենք հպարտանալ մեզանով: ՊՍԺ-ն ապացուցեց, որ կարող է պայքարել աշխարհի լավագույն ակումբի հետ: Մենք արժանի չէինք Չեմպիոնների լիգան լքելուն, քանի որ անցկացրինք 2 մեծ խաղ: Մարդիկ «Նոու Կամպում» մեզ համար խոշոր հաշվով պարտություն էին կանխատեսում, սակայն բավականին լավ արդյունք ստացվեց: Հուսով եմ՝ Չեմպիոնների լիգա կվերադառնանք ավելի ուժեղ դարձած: Այսօր ՊՍԺ-ն արժանի էր Եվրոպայի հարգանքին: Ապացուցեցինք, որ մեր ակումբն ինչ-որ հումորային նախագիծ չէ: Հուսով եմ՝ մոտակա ժամանակներս տիտղոսներ կնվաճենք»,-Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է L’Equipe-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան