Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում է Մոսկվա
Քաղաքական
Այսօր մեկօրյա մասնավոր այցով Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում է Մոսկվա: Վերջինս վաղը կեսօրից հետո կլինի Հայաստանում: Այս մասին Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 9–ի հանրահավաքի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ պատրաստ է գնալ Մոսկվա, հանդիպել Պուտինի հետ, որպեսզի այնտեղից բերի հայ ժողովրդի հաղթանակը։
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղեկցում է իր ընտանիքը:
Լուսանկարը՝ Արամ Շահինյանի ֆեյսբուքյան էջից։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան