«Կապ Նոու» մարզադաշտը ռեկորդ սահմանեց
Սպորտ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան խաղերում հերթական ռեկորդը գրանցվեց: Այս անգամ ռեկորդակիր դարձավ Կատալոնիայի «Կապ Նոու» մարզադաշտը. տեղեկացնում է sport.es-ը:
Քառորդ եզրափակչի «Բարսելոնա»-ՊՍԺ հանդիպմանը սահմանվեց հաճախելիության նոր ռեկորդ՝ հանդիպմանը ներկա են գտնվել 96 022 հանդիսական:
Մինչ այդ, ամենաշատ հաճախելիություն ունեցող խաղը եղել է «Միլանի» հետ պատասխան հանդիպումը (4:0):
Հիշեցնենք, որ «Նոու Կամպում» ոչ ոքի խաղալուց հետո «կապտանռնագույնները» «Ռեալի», «Բորուսիայի» և «Բավարիայի» հետ կվիճարկեն եզրափակչի ուղեգրերը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան