Ինչո՞ւ չեք ասի, պարո՛ն Անդրեասյան, Գագիկ Խաչատրյանի անունը չգիտե՞ք. Նիկոլ Փաշինյանը՝ ՄԻՊ-ին
Քաղաքական
Այսօր Ազգային ժողովում շարունակվեց «2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի քննարկումը։
Ելույթով հանդես եկավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Վերջինիս կարծիքով՝ ՄԻՊ զեկույցը գոլ և վախվորած է ստացվել: «Զեկույցում ասվում է, որ մտահոգիչ են բազմաթիվ դեպքեր, երբ հարկային, մաքսային մարմինների պաշտոնյաներ միաժամանակ զբաղվում են ձեռնարկատիրությամբ պաշտոնի օգտագործմամբ մրցակցային առավելություններ են ստանում: Պատգամավորներից ասում են՝ անուն ասե՛ք, պարոն Անդրեասյան, ինքն էլ ասում էր՝ անուն չեմ ասի: Ինչո՞ւ չեք ասի, պարո՛ն Անդրեասյան, Գագիկ Խաչատրյանի անունը չգիտե՞ք», -ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՊԵԿ նախագահի ունեցվածքի մասին լեգենդներ են պտտվում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան