Բրիտանիայում գերմանամուկը հարություն է առել գերեզմանից և տուն վերադարձել
Աշխարհ
Մեծ Բրիտանիայում հարություն է առել կենդանի-կենդանի թաղված գերմանամուկը: Նա կարողացել է դուրս պրծնել իր գերեզմանից և հասնել տուն. գրում է Direct.Press-ը:
Կենդանու տերը նրան հանձնել էր իր հարևանների խնամքին և գործերով մեկնել քաղաքից: Կենդանուն խնամող զույգը, վերադառնալով տուն, նրան անգիտակից վիճակում էր գտել իր վանդակում: Բրիտանացի զույգը ենթադրել էր, որ գերմանամուկը սատկել է, և նույնիսկ ամբողջ հուղարկավորություն էր կազմակերպել նրա համար: Կենդանուն թաղել էին բակում:
Հավանաբար, կենդանին արթնացել է, իր համար ճանապարհ փորել դեպի երկրի մակերես և ջրատար խողովակով տեղափոխվել տուն:
Ինչպես պարզվել է հետագայում, կենդանուն պարզապես չափից շատ էին կերակրել, որի արդյունքում նա խոր քուն էր մտել: Քնի ժամանակ նրա մարմնի ջերմաստիճանը նվազել էր, ինչի պատճառով էլ կենդանուն սատկած էին համարել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան