Որևէ մեկը չասաց՝ սուտ ես ասում. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
Այսօր Ազգային ժողովում շարունակվեց «2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի քննարկումը։
«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ մարդու իրավունքների հարցը քաղաքական հարց է, և մարդու իրավունքների վիճակի մասին պատկերացումը հենց պատկերացում է տալիս քաղաքական իրավիճակի մասին:
«Զեկույցում արձանագրվել է, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ տրվել է ընտրակաշառք, որի արդյունքում ձևավորվել է խորհրդարանի այս դահլիճը: Որևէ մեկը չասաց՝ սուտ ես ասում»,-ասաց Փաշինյանը, հավելելով, որ լռությունը համաձայնության նշան է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան