WP․ Պենտագոնը ԱՄՆ պաշտպանական ընկերություններից պահանջել է արագացնել զենքի արտադրությունը Թուրքիան կարող է Ուկրաինային փոխանցել ամերիկյան բալիստիկ հրթիռներ․ հայտնի են քանակները Տարոյի աստղագուշակություն. ում են քարտերը խոստանում հաջողություն, փոփոխություն և նոր հնարավորություններ Ջուր հավաքեք. Երկար ժամանակ ջուր չի լինելու Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք Դաշտավան գյուղում. կա 10-ից ավելի վիրավոր Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ Վիրավորների թվում երեխաներ կան Երևանում բախվել են «Mazda» ավտոմեքենան ու «Honda» մոտոցիկլը 2026թ. առաջին կիսամյակի տվյալներով 2025թ. նույն ամիսների համեմատ շինարարությունն աճել է 24.5%-ով. Եղիազար Վարդանյան Թուրքիան ՌԴ-ին և Ուկրաինային է փոխանցել ռազմական գործողությունների մորատորիումի առաջարկը Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում 11 տարի առանց մազ կտրելու. Հնդկաստանի բնակչուհին սահմանել է մազերի երկարության համաշխարհային ռեկորդ 

«Ապրիլի 9-ի միակ թերացումը, կամ իշխանությունը պատրաստ է նոր Մարտի 1-ի»

Քաղաքական

Ապրիլի 9-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով առաջին տեղը զբաղեցրած Սերժ Սարգսյանը և երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը երդվեցին։

Սերժ Սարգսյանը երդվեց Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում՝ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ, հատուկ հրավիրված հյուրերի առջև, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ազատության հրապարակում, ՀՀ քաղաքացիների առջև։

Ժամը 12-ի Րաֆֆի Հովհաննիսյանի երդման արարողությունից հետո վերջինս Ազատության հրապարակում հավաքվածներին կոչ արեց հեռանալ և վերադառնալ երեկոյան վեցին: Այնուհետև Ազատության հրապարակում Հովհաննիսյանը հայտարարեց խաղաղ երթով գնալ դեպի Ծիծեռնակաբերդ, իսկ Ազատության հրապարակում հավաքվել ապրիլի 12-ին:

Հովհաննիսյանի այս կոչին հավաքվածները արձագանքեցին սուլոցներով և պահանջեցին, որ երթն անցնի Բաղրամյան փողոցով: Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց առաջարկը:

Ցույցի հազարավոր մասնակիցները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր: Սակայն Բաղրամյան պողոտայում ռետինե մահակներով և վահաններով զինված ոստիկանները մի քանի շարքով փակել էին Բաղրամյան պողոտան և խոչընդոտում էին ցույցի մասնակիցների երթը դեպի նախագահական նստավայր: 

Պողոտայում եղավ ընդհարում ցույցի մասնակցիների և ոստիկանության միջև, ոստիկանները հարվածեցին և վնասեցին նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին:

Լարված իրավիճակը Բաղրամյան պողոտայում շարունակվեց մի քանի ժամ: Այդ ընթացքում պարզվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ, հարյուրավոր համակիրների հետ երթով շարժվում է դեպի Ծիծեռնակաբերդ:

Դեպի Ծիծեռնակաբերդ երթին չէին միացել հարյուրավոր քաղաքացիներ, ոմանք տեղյակ չէին երթից, ոմանք էլ դեմ էին:

Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթում էր Ծիծեռնակաբերդում, Բաղրամյան պողոտայում ոստիկանները սպառնում էին ուժի կիրառմամբ՝ օրենքի սահմաններում, ցրել երթը, ձերբակալվեց մի քանի ակտիվիստ: Ավելի ուշ Ծիծեռնակաբերդից եկավ Րաֆֆի Հովհաննիսյանը, բանակցեց ոստիկանապետի հետ, պողոտան բացվեց, ցուցարարները խաղաղ երթով բարձրացան նախագահական, հետո երթն ավարտեցին Ազատության հրապարակւոմ:

Այն, ինչ տեղի ուենցավ ապրիլի 9-ին, լուրջ քննադատությունների ալիք բարձրացրեց հատկապես ֆեյսբուք սոցցանցում:

Ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին Լուրեր.com-ը զրուցեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ:

Վերջինս նշեց, որ իր պատկերացումները մի քիչ այլ են հրապարակում հավաքված ժողովրդի պատկերացումներից ու սպասելիքներից:

«Փորձեմ համատեղել: Ապրիլի 9-ին հրապարակում հավաքված ժողովուրդը մեծ սպասելիքներ ուներ՝ օր առաջ ազատվել վարչախմբից: Դա բոլորիս սպասելիքն է, բայց կար մի զանգված, որը դա ուզում էր տեսնել հենց նույն օրը՝ ապրիլի 9-ին: Բայց քաղաքական ուժերը, գործիչները, այդ թվում՝ և ես հասկանում էինք, որ ապրիլի 9-ին հրաշք չի լինելու, բայց գործընթացներ լինելու են: Գործընթացներից կարելի էր պատկերացնել մինիմում, մաքսիմում ծրագիր: Իմ պատկերացմամբ՝ ապրիլի 9-ին եղավ չարյաց փոքրագույնը: Ժողովուրդը տարիներ շարունակ, երևի՝ մի 7-8 տարի, Բաղրամյան պողոտայի ուղղությամբ երթ չէր եղել: Այդ օրը հրապարակի ճնշմամբ Րաֆֆին ուղորդեց ցույցի մասնակիցներին դեպի Բաղրամյան, բայց իշխանությունը գործեց ոչ համարժեք: Այդ մեծաքանակ զինուժը, ոստիկանությունը, ոստիկանության համազգեստով, հնարավոր է, այլ ուժային կառույցների ներկայությունը, ցուցարարների հանդեպ ոչ համարժեք վերաբերմունքը, մասնավորապես՝ Արմեն Մարտիրոսյանի հանդեպ գազանությունը.... կարծում եմ՝ իշխանությունը սարսափած է:

Երթը ցույց տվեց նրանց վախի չափը: Այդ օրվա տեխնիկական թերացումն այն էր, որ ընդդիմությունը կազմակերպված չէր»,- ասաց Մակեյանը:

Վերջինս նշեց նաև, որ հիմնական սխալը ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ծիծեռանակաբերդ գնալն էր:

«Մենք սկզբում գիտեինք, թե Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցում է Վլադիմիր Գասպարյանի հետ, բայց ավելի ուշ հասկացանք, որ երթ է տեղի ունենում, որն էլ ուղեկցում է ոստիկանապետը: Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի ուշ ասաց, որ ինքը մտածում էր, թե ամբողջ ժողովուրդն է իր ետևից գնում, բայց տեխնիկապես դա հնարավոր չէր, որովհետև մենք չենք էլ իմացել երթի մասին:

Մեծ հաշվով՝ միակ թերացումը կամ սխալը այդ օրվա, իմ կարծիքով, երթն էր դեպի Ծիծեռնակաբերդ: Իսկ առհասարակ, կարծում եմ՝ սա լուրջ փորձություն էր իշխանության համար: Իշխանությունը, ցավոք սրտի, պատրաստ է իրենց փող աշխատելու մոլուցքի կամ ունեցվածքը կորցնելու մոլուցքի տակ նույնիսկ հազարավոր զոհեր տալ:

Նրանք պատրաստ են ոչ միայն Մարտի 1-ը կրկնել, այլև ավելիին են ունակ: Մեծ հաշվով՝ ոչ մի բան չի փոխվել, դասեր չեն քաղել, և սա հիմնավորում է նաև նրանով, որ Մարտի 1-ի պատասխանատուները՝ դիմահար կրակողները մինչև այսօր չեն պատժվել: Այսինքն՝ սա նշանակում է, որ այդ մարդկանց նորից օգտագործելու խնդիր ունեն»,- ասաց Մակեյանը:

Հարցին, թե ինչ զարգացումներ է ակնկալում, վերջինս ասաց, որ ըստ իրեն՝ պայքարը շարունակվելու է:

«Կարծում եմ՝ պայքարը շարունակվելու է: Իսկ աջից-ձախից Րաֆֆի Հովհաննիսյանի վրա, հատկապես՝ ընդդիմադիր երևացող մարդկանց ֆեյսբուքյան հարձակումները, պետք է դադարեցնել: Նրանք մոռանում են նաև, որ տարիներ շարունակ Բաղրամյանի կողքով չէին անցնում, հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը տարավ Բաղրամյան, թե ինչ արդյունք ունեցավ, արդյունքը դեռ չկա, դեռ վաղ է գնահատել, բայց այդ երթը Բաղրամյանով նստվածք կունենա:

Իշխանությունը տեսավ, որ ժողովուրդը պատրաստ է, և եթե Րաֆֆին հրահանգ տար, որ պետք է անցնել, կանցնեին այդ պատնեշը, բայց դա կլիներ շատ ծանր գին:

Կարծում եմ՝ շատ բան չի փոխվել, ժողովուրդը ավելի վստահ է, ուղղակի այդ վայրահաչները պետք է դադարեն Րաֆֆիին «հարվածել», իսկ դա էլ կդադարի միայն արդյունքի դեպքում: Կարծես նրանք սպասում էին ինչ-որ տոնախմբության՝ ապրիի 9-ին ինչ-որ սայթաքում լինի, ու իրենք սկսեն ուրախանալ»,- եզրափակեց Մակեյանը:

Գայանե Համբարձումյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
WP․ Պենտագոնը ԱՄՆ պաշտպանական ընկերություններից պահանջել է արագացնել զենքի արտադրությունը Թուրքիան կարող է Ուկրաինային փոխանցել ամերիկյան բալիստիկ հրթիռներ․ հայտնի են քանակները Տարոյի աստղագուշակություն. ում են քարտերը խոստանում հաջողություն, փոփոխություն և նոր հնարավորություններ Ջուր հավաքեք. Երկար ժամանակ ջուր չի լինելու Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք Դաշտավան գյուղում. կա 10-ից ավելի վիրավոր Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ Վիրավորների թվում երեխաներ կանԵրևանում բախվել են «Mazda» ավտոմեքենան ու «Honda» մոտոցիկլը 2026թ. առաջին կիսամյակի տվյալներով 2025թ. նույն ամիսների համեմատ շինարարությունն աճել է 24.5%-ով. Եղիազար Վարդանյան Թուրքիան ՌԴ-ին և Ուկրաինային է փոխանցել ռազմական գործողությունների մորատորիումի առաջարկը Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում 11 տարի առանց մազ կտրելու. Հնդկաստանի բնակչուհին սահմանել է մազերի երկարության համաշխարհային ռեկորդ Ford-ը պատրաստում է «ժողովրդական» էլեկտրական պիկապ՝ «Ֆորմուլա-1»-ի տեխնոլոգիաներով Երրորդ համաշխարհային պատերազմ, ՉԹՕ-ներ և իշխանափոխություն Ռուսաստանում․ Վանգայի ո՞ր մարգարեություններն իբր պետք է իրականանան 2026 թվականին Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ Ո՛չ ուսուցչի փոխարեն. բացահայտվել է ռոբոտների իդեալական դերը դպրոցում Գիտնականները երգեցիկ թռչունների մոտ հայտնաբերել են մարդկային լեզվի առանցքային հատկանիշներից մեկը Ամենահազվադեպ տեսարանը․ Ավստրալիայի ափերի մոտ դրոնը նկարահանել է սապատավոր կետի ծնունդը (տեսանյութ) Օգոստոսի 9-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՕգոստոսի 9-ի օրվա խորհուրդըԱրգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել էՄիհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելուԱլիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ ԵրևանումԸնդդիմադիրների վիճակը նախանձելի չէ. իրենց առաջ փորձառու դեմագոգներ են (տեսանյութ)Կարևոր չի ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի. Կարապետ Պողոսյան «Ֆելոն հիվանդանոցից պոնչիկ ա ուզել». Գոռ Հակոբյանը իր ձեռքով որդու համար պոնչիկ է պատրաստելԱմեն ինչ սկսվում է հենց հիմա․ Այս կենդանակերպի նշանների համար բացվում է կյանքի բոլորովին նոր փուլ 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները Տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները Երևանում և մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է, թե որ ֆուտբոլիստն է ամենաշատը uպառնալիքներ ստացել ԱԱ-2026-ի ժամանակ ՏԱՍՍ․ ԱՄՆ հատուկ բանագնացներն առաջիկա 10 օրում կարող են այցելել Կիև և Մոսկվա Ինֆլուենսերներին կտուգանեն $5000 քաղաքական գովազդի համար Մեդվեդևը Արևմուտքի առաջնորդներին զգուշացրել է հատուցման մասինԴու ո՞վ ես, որ Կաթողիկոսին ավազանի անունով ես դիմում․ Ամալյան (տեսանյութ) Վուչիչը Զելենսկու հետ հանդիպումից հետո խոսել է Ուկրաինայում հակամարտության ավարտի ժամկետների մասինԲելառուսում տղամարդը սպանել է 10 ամսական աղջկան. Մանրամասներ Փողը գետի պես կհոսի. Այս երեք կենդանակերպի նշանները կհարստանան օգոստոսի վերջին Մեսիի ընտանիքում՝ ցավալի կորուստ Խոշոր հրդեհ Սայաթ Նովայի բարձրահարկ շենքերից մեկում. Բնակիչներ են տարհանվել
Ամենադիտված