Իրավական պետությանը հարիր ոստիկանություն ունենք. Հրայր Թովմասյան (տեսանյութ)
Քաղաքական
«Ապրիլի 9-ին Երևան քաղաքում տեղի ունեցած միջադեպերը, իրադարձությունները եկան կրկին հաստատելու, որ ՀՀ-ում վերջին 5 տարվա ընթացքում շատ բան է փոխվել և այդ շատ բանի հետ միասին փոխվել է նաև ոստիկանության որակը»։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին։
Վերջինիս համոզմամբ՝ ոստիկանությունը շատ հստակ գիտի, թե ինչ է նշանակում խաղաղ հավաք։ «Մեր ոստիկանությունը շատ հստակ գիտի խաղաղ հավաքին աջակցել և գիտի հավաքի նախատեսված կարգի խախտման պարագայում ինչ համաչափ միջացառումներ ձեռնարկել, և այն ոստիկանությունը, որը մենք տեսանք ապրիլի 9-ին և նրանց կողմից իրականացված միջոցառումները, իրավական պետությանը հարիր ոստիկանություն է։ Այն գործողությունները, որ մենք տեսանք հենց ոստիկանապետի կողմից ձեռնարկված, իր պետությունը սիրող, իր ժողովրդին նվիրված ոստիկանության գործունեությունը առաջին պլան մղող մարդու գործողություններ են, որը ոչ թե իր կաբինետում էր, այլ հենց այտեղ էր, որտեղ բախման վտանգ կար»,-ասաց Հրայր Թովմասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան