Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ չենք ստացել. Պալկին
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հերքել է Մխիթարյանի ակումբը լքելու մասին լուրերը:
football.ua-ի լրագրողի այն հարցին, թե եղել են արդյոք Մխիթարյանի տրանսֆերի համար պաշտոնական առաջարկներ, լսել եք արդյոք Մխիթարյանի նկատմամբ «Լիվերպուլի» և անգլիական հետաքրքրության մասին, Պալկինը պատասխանել է.
-Ոչ մի պաշտոնական առաջարկ Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ դոնեցկյան ակումբը չի ստացել:
Հիշեցնենք, որ օրերս տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան