«Բարսելոնան» և «Ռեալը» ՉԼ-ում հաղթելու ավելի մեծ հնարավորություն ունեն, քան գերմանական ակումբները. Անչելոտի
Սպորտ
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնայի» հետ 1:1 խաղալուց և պայքարից դուրս մնալուց հետո անդրադարձել է կիսաեզրափակիչ անցած երկու իսպանական և երկու գերմանական ակումբներին և նշել։
«Կիսաեզրափակիչ փուլ է դուրս եկել 4 հիանալի ակումբ: Իսպանացիները շնորհիվ մեծ փորձի և անհատական ցուցանիշների ավելի մեծ հնարավորություն ունեն Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար: Սակայն գերմանացիները նույնպես ուժեղ են: Երկու կիսաեզրափակիչներն էլ շատ դիտարժան են լինելու,-Անչելոտիի խոսքերը մեջբերում է ֆրանսիական մամուլը:
Հիշեցնենք, որչ քառորդ եզրափակչում ֆրանսիական թիմը կատալոնյան ակումբի հետ խաղաց ընդհանուր 3:3 հաշվով, սակայն մրցակցի հարկի տակ ավելի շատ խփած գոլերի շնորհիվ կիսաեզրափակիչ փուլ դուրս եկան «կապտանռնագույնները»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան