«Բարսելոնան»՝ Մեսսիի հետ և առանց նրա, ամբողջովին տարբեր ակումբ է. Վան դեր Վիլ (տեսանյութ)
Սպորտ
ՊՍԺ-ի պաշտպան Գրեգորի վան դեր Վիլը հայտարարել է, որ իր ակումբն արժանապատիվ խաղաց «Բարսելոնայի» հետ պատասխան խաղում:
«Իհարկե, մենք հպարտանում ենք մեզանով: Մենք հիանալի աշխատանք կատարեցինք և դիմակայեցինք աշխարհի լավագույն ակումբներից մեկին: «Բարսայի» հետ խաղերում չի կարելի աչքաթող անել ֆուտբոլիստներին և թույլ տալ նրանց խաղալ իրենց խաղը: «Բարսելոնան» Մեսսիի հետ և առանց նրա ամբողջովին տարբեր ակումբ է: Բոլորս գիտենք, որ նա ֆանտաստիկ է, նա ունակ է միայնակ վճռել խաղի ելքը: Ինքներդ տեսաք, թե ինչպես արձագանքեց տրիբունան, երբ Մեսսին դատ մտավ: Իհարկե, հիասթափված ենք, սակայն պետք է հպարտանանք, որ կարողացանք հասնել մինչև այս փուլ»,-Վան դեր Վիլի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան