Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել է Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններ ԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետ Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ Հայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ Մոսկվա Տեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապանները 2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո Սոային Ալիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում 

Տաթեւիկ Ադումյան. ««Օդնոկլասնիկի»-ում տասից ավելի կեղծ էջեր կան, որոնք շփվում են իմ անունից»

Հասարակություն

21-ամյա դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն օրեր առաջ սկսել է նկարահանվել նոր՝ “Հարազատ թշնամի” հեռուստասերիալում: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի այս տարվա շրջանավարտի տարեդարձի, ամուսնության մասին BRAVO.am-ը պատմել է, այս անգամ մեզ հետ զրույցում նա խոսել է իր նոր կերպարների, ընտանեկան կյանքի եւ խոհանոցային արկածների մասին:

“Տիգրանի մոլորակ”-ում նկարահանումներս ավարտել եմ եւ ընդունել “Արմենիա” հեռուստաընկերության նոր սերիալում Բաբիին մարմնավորելու առաջարկը: Անտուն աղջկա կյանքի պատմությունն ինձ շատ հետաքրքրեց. մանկատանը մեծացած Բաբին մանկուց երազել է բարբի տիկնիկ ունենալ, այդպես էլ նրան կոչում են ընկերները: Առաջին մի քանի սերիան նայելիս հասկացա, որ բացվելու, աճելու շատ տեղ ունեմ: Իմ խաղից չեմ բավարարվում, ամեն օր նոր բան եմ սովորում ու փորձում եմ սխալներս շտկել:

Նոր աշխատակազմում ինձ ջերմ ընդունեցին, արդեն սիրում եմ դերասանական խմբին: Շատ ուրախ էի, որ նոր սերիալում պետք է խաղամ Լուիզա Ղամբարյանի հետ: Մեր դերերը դեռ չեն խաչվում, բայց արդեն շփվել ենք, հրաշալի անձնավորություն է:

Այս տարի ավարտում եմ Թատերական ինստիտուտը: Համակուրսեցիներիս հետ խաղում ենք ֆրանսիացի դրամատուրգ Ժան Անույի “Նվագախումբ” տրագիկոմեդիայում: Քանի որ ներկայացման մեջ երկրորդ ջութակահարն եմ, նվագել չգիտեմ, բայց մի քանի բան սովորել եմ:

Սովորաբար ամուսինս իմ մասնակցությամբ սերիալները չի դիտում. սկզբում միշտ քաջալերում է, հետո զբաղվում իր գործերով: Բայց թատրոնում իմ ներկայացումները բաց չի թողնում, նույնիսկ եթե նույն ներկայացումը դիտել է մի քանի անգամ:

Շատ կցանկանայի երեւանյան որեւէ թատրոնում աշխատել, հրաշալի կլիներ, բայց թատրոններում նոր դերասանների տեղ չունեն: Եղել են կոմերցիոն ներկայացումներում ընդգրկվելու առաջարկներ, բայց այդ ժամանակ սերիալներում խիտ գրաֆիկով էի աշխատում, ֆիզիկապես չէի կարող հասցնել: Նախորդ տարի այնպիսի գրաֆիկ ունեի, որ օրական 4-5 ժամ էի քնում: Հիմա էլ շատ խառը գրաֆիկ է, բայց արդեն վարժվել եմ:

Ամուսնությունից հետո խոհարարությունը դարձել է իմ հոբբին: Մինչ այդ նույնիսկ չգիտեի՝ ինչպես են ձվածեղ պատրաստում, անգամ մեր ամուսնության 5-րդ օրը քիչ էր մնում հրդեհեի խոհանոցը: Թավան գազօջախին էի դրել, վառվել էր, ջուր լցնելուց հետո ավելի վատ վիճակում հայտնվեցի. մենակ էի, թավան վերցրել ու տնով մեկ վազում էի, հետո թավան պատուհանից դուրս գցեցի… Հոնքերս, թարթիչներս ու մազերս խանձվել էին: Ավելի ուշ հասկացա՝ ինչ եմ արել, իջա ու վառված թավան տուն բերեցի: Ընկերներս այս դեպքն արդեն անեկդոտ են սարքել:):

Իսկ հիմա ամուսինս դրսում չի սնվում, փորձում է հասցնել տուն գալ ու անպայման իմ պատրաստած ճաշերն ուտել: Մայրիկիս խորհուրդներով, համացանցի տեսանյութերով ամեն օր նոր ուտեստ եմ պատրաստում, ամեն անգամ նոր բաղադրատոմս եմ գտնում: Անգամ եթե նկարահանումից ուշ վերադառնամ, պետք է մի բան եփեմ կամ առավոտյան շուտ արթնանամ, որ գազօջախին ճաշ լինի:

Անհրաժեշտ է կարողանալ աշխատանքը համատեղել ընտանիքի ու կենցաղային գործերի հետ: Եթե դրանք միմյանց խանգարում են, ապա պետք է ընտրել ընտանիքը: Նկարահանումներն ու թատրոնն ինձ չեն խանգարում. քնիս ու հանգստիս հաշվին կարողանում եմ համատեղել: Երբ բալիկ ունենամ, ժամանակավորապես աշխատանքս կթողնեմ. պետք է պատրաստ լինեմ ինքս խնամել, ոչ թե տատիկների կամ, ինչպես նորաձեւ է, դայակի հույսին թողնել: Ամեն րոպե պետք է երեխայիդ կողքին լինես, աշխատանքը հետո էլ կարող ես շարունակել, բայց երեխայիդ ամեն նոր քայլը չես կարող վերադարձնել: Ուզում ենք երեք երեխա ունենալ, ինչպես կստացվի:

Ազատ ժամանակս հիմնականում անցկացնում եմ համացանցում, բայց ոչ թե սոցիալական ցանցերում, այլ՝ ճաշատեսակների պատրաստման տեսանյութեր դիտելով: Ի դեպ, “Օդնոկլասնիկի”-ում տասից ավելի կեղծ էջեր կան, որոնք շփվում են իմ անունից: Ուզում եմ հորդորել այդպես չվարվել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ
Ամենադիտված