Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել է Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններ ԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետ Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ Հայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ Մոսկվա Տեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապանները 2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո Սոային Ալիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում 

Բեմում, ինչպես տա՞նը

Հասարակություն

Բեմում հայտնված ցանկացած արտիստ պետք է տարբերվի դահլիճում նստած հանդիսատեսից ինչպես պահվածքով, այնպես էլ իր ստեղծած տարբեր կերպարներով: Այն կերպարը, որ տեսնում ենք բեմում, միայն դրա համար է և հեռու է առօրյա մարդ-կերպարից: Յուրօրինակ ոճ ստեղծելու համար հսկայական ներդրում է պահանջվում դիզայներ-մոդելավորողներից: Արտասահմանցի աստղերը բեմում և առօրյայում բավականին տարբեր են. Բեմը պահանջում է մանրակրկիտ մշակված կերպարներ:

Քրիստինե Պեպելյան

Քրիստինե Պեպելյանի կարծիքով, հենց բեմական հագուստն է ձևավորում բեմի մարդուն՝ արտիստին: Ավելին՝ բեմական հագուստ ասելով՝ այս դեպքում պետք է հասկանալ նաև կոշիկը, զարդերը և մնացած աքսեսուարները, որոնք ամբողջացնում են ցանկալի կերպարը: Երգչուհին այժմ վստահ է, որ Հայաստանում էլ միտում կա բեմական կերպար ձևավորելու հարցում: «Եթե համեմատենք անցյալն ու ներկան, ապա ուրախությամբ պետք է նշեմ, որ այսօր բոլորս էլ փորձում ենք առանձնացնել բեմական կերպարը, աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշեց երգչուհին: Քրիստինեն հաշվի է առնում ևս մեկ նրբություն. ինչպես չի կարելի առօրյա հագուստով բեմ բարձրանալ, այնպես էլ՝ բեմական հագուստով «տեղափոխվել» առօրյա իրականություն:

Բեմը սիրող ու հարգող երգչուհին ստեղծագործական կյանքում առիթներ ունեցել է համագործակցելու դիզայներ մոդելավորողների հետ: Հայ մոդելավորողներից այժմ էլ համագործակցում է Արամ Նիկոլյանի հետ: Իր զգեստապահարանը Քրիստինեն հարստացնում է նաև արտասահմանից գնած հագուստներով, որոնք պատշաճ են բեմի համար: «Երբ առիթ է լինում, Եվրոպայից, ԱՄՆ-ից գնում եմ բեմին հարմար հագուստ: Ինձ համար կարևորն այն է, որ հագուստը հարմար լինի, չճմռթվող կտորից, որպեսզի տեղափոխելիս հնարավորինս պահպանվի տեսքը: Արտասահմանյան բրենդներից նախընտրում եմ BCBJ, K. Millen բրենդները: Իսկ Հայաստանում համագործակցում եմ նաև մեր մոդելավորողների հետ՝ Արևիկ Սիմոնյան, Արամ Նիկոլյան»,- ասաց Քրիստինեն: Երգչուհին խոստովանեց նաև, որ երբեք չէր հագնի լողազգեստ հիշեցնող չափազանց բաց զգեստ. հավանաբար իր երաժշտական ժանրն է պատճառը, որ իրեն նման հագուստով չի պատկերացնում: Ինչ վերաբերում է համապատասխան ֆինանսներ հատկացնելուն, երգչուհին վստահեցրեց. «Առհասարակ, բեմն այնքան հեքիաթային կողմ ունի, որ հանդիսատեսը հաճախ չի կարող որոշել, թե արտիստն ինչ արժեքի բեմական հագուստ է հագնում: Արտիստը կարող է շատ շքեղ տեսք ունենալ նաև բավականին մատչելի հագուստով: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մինիմալ գումարը պետք է սկսի մոտ 700 դոլարից մինչև անսահմանություն: Դա կախված է արտիստի ֆինանսական հնարավորությունից»:

Արմինկա

Հայկական շոու բիզնեսի ամենաոճայինի համբավն ունեցող երգչուհու կարծիքով, բեմը չի սիրում անճաշակություն, կատեգորիկ չի ընդունում էժանություն, փոխարենը սիրում է գրագետ, մշակված անհատ-կերպարներ: «Հավատացեք, բեմից այնքան պարզ է երևում այն ամենը, ինչ կարող է չերևալ առօրյա կյանքում: Արտիստի համար բեմական հագուստը, սանրվածքը, դիմահարդարումը, ամեն ինչ կարևոր է: Անհամեստություն թող չթվա, բայց ես եթե ոչ առաջինը, ապա առաջիններից եմ եղել, ով հայկական շոու բիզնես մտցրեց ոճ հասկացությունը, բեմական կերպարը»,- ընդգծեց երգչուհին՝ շարունակելով, որ մեր շոու բիզնեսի ներակայացուցիչներից առաջիններից էր նաև, ով համարձակություն է ունեցել համագործակցելու հայ մոդելավորողների հետ: «Երկար տարիներ համագործակցել եմ Արևիկ Սիմոնյանի հետ, երբեմն բեմական հագուստ գնում եմ արտասահմանից կամ էլ ինչ-որ հետաքրքիր բան եմ մտածում և իրականացնում փորձառու դերձակների հետ»,- ասաց երգչուհին: Իր համար «կարելիների» ու «չի կարելիների» սահմանը վաղուց պարզած Արմինկան վստահ է, որ երբեք չի հագնի էպոտաժային, վուլգար հագուստ. համարձակ հագուստ հագել ու հագնում է, բայց ոչ երբեք՝ վուլգար: Բեմական հագուստների արժեքի մասին խոսելիս երգչուհին խուսափում է թվեր նշել, փոխարենը համոզված է, որ կարևորը արտիստի ներքին կուլտուրան է: «Ճաշակը գալիս է ներսից: Այսօր կան, իհարկե, արտիստներ, ովքեր հագնվում են հայտնի մոդելավորողների մոտ, ուզում են սուպեր մոդայիկ երևալ՝ չճանաչելով իրենց մարմինը: Ամեն ինչ պետք է մշակված լինի բեմի համար. բեմը ոչ մի տեսակ էժանություն չի սիրում»,- եզրափակեց երգչուհին:

Սոֆի Մխեյան

«Ես մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր արտիստներն ու բեմի մարդիկ ընդհանրապես արդեն կարողանում են առանձնացնել բեմական հագուստն ու առօրյան: Արդեն գիտակցում են, որ բեմի համար պետք է հատուկ կերպար, հագուստ մշակվի: Այդ կերպարն ստեղծում են հագուստի, սանրվածքի, դիմահարդարման միջոցով»,- նշեց միշտ նորարարությամբ առանձնացող Սոֆի Մխեյանը: Երգչուհին ուրախությամբ է շեշտում այն փաստը, որ երկար տարիներ է՝ համագործակցում է մոդելավորողի հետ: «Կարող եմ ասել, որ արդեն 5-6 տարի է, ինչ համագործակցում եմ Հայաստանի մոդելավորողներից, թող անհամեստություն չթվա, եթե ոչ առաջին, ապա առաջիններից մեկի՝ Արևիկ Սիմոնյանի հետ: Նրա ստեղծած հագուստներն իսկապես սիրով եմ հագնում»,- շեշտեց երգչուհին: Հագուստի ձևն ու բովանդակությունն ստանալիս Սոֆին հայտնում է նաև իր կարծիքն այդ ամենի վերաբերյալ, չնայած լիովին վստահում է Արևիկին:

Սոֆին ևս կարծում է, որ բեմն «էժանություն» չի սիրում, բայց համոզված է, որ նվազագույն միջոցներով էլ կարելի է բեմական գրագետ կերպար ստեղծել: «Պետք է հանդիսատեսին ներկայանալ պատրաստված: Հիացնել, բայց չզարմացնել»,- ավելացրեց երգչուհին՝ հստակ չհայտնելով բեմական իր հագուստների արժեքը՝ միայն նշելով, որ դրանց գինը նվազագույնը սկսում է 500 դոլարից՝ կախված կտորից, քարեր կա՞ն, թե՞ ոչ, ձեռքի աշխատանք արվո՞ւմ է, թե՞ ոչ:

Իվետա Մուկուչյան

Երգչուհի Իվետա Մուկուչյանի համար բեմական հագուստն առանձնահատուկ կարևոր է: Նա նույնպես կարծում է, որ բեմի համար միայն ձայնը կարևոր չէ, այլ այն կերպարը, որն ամբողջական է: Իսկ այդ կերպարի համար աշխատել է պետք:

«Այն համերգներին, որոնց, կարծում եմ, պետք է շքեղ տեսքով ներկայանալ, համագործակցում եմ իմ դերձակի հետ. միասին ստեղծում ենք հագուստի գաղափար ու փորձում իրականացնել: Ստանում ենք այն, ինչ ցանկանում եմ»,- ասաց երգչուհին, ով մեծ սիրով համագործակցում է հայ դիզայներների հետ: Վերջերս էլ ամսագրերից մեկի երեկույթից հետո նա շքեղ նվեր է ստացել մոդելավորող Միքայել Դանիելյանից և սպասում է այն հագնելու հարմար առիթի: «Երբեմն էլ բեմական հագուստ ընտրում եմ նաև արտասահմանյան բրենդներից: Ամեն սեզոնին զգեստապահարանս գոնե մեկ հագուստով հարստացնում եմ Karen Millen-ից»,- նկատեց Իվետան: Ըստ նրա՝ հայ հայտնիների մեջ միտում կա գրագետ հագնվելու, բայց երբեմն չափազանցություն է նկատում աքսեսուարների, դիմահարդարման առումով: «Երբեմն էլեգանտն ու վուլգարը նույնացնում են: Պետք է կարողանալ տարբերել դրանք»,- խորհուրդ տվեց երգչուհին: Իր խոսքերով՝ զգեստապահարանում ունի տարբեր արժեքների բեմական հագուստ: «Դրանք բազմազան են. կարող են սկսվել 100 դոլարից մինչև 600 կամ 700 դոլար,- նշեց երգչուհին՝ շեշտելով,- կարող է շատ թանկ ուշքեղ շոր լինի, բայց անճաշակ ու պատշաճ չլինի բեմի համար»:

Նունե Եսայան

Երգչուհին շատ է կարևորում բեմական հագուստը արտիստի համար: «Արտիստը պետք է տարբերվի մյուսներից: Ճիշտ է՝ ֆինանսական կողմը կարևոր է, բայց անգամ սովորական ջինսե հագուստի հետ կարելի է ինչ-որ բան համադրել ու տարբերվել: Սխալ է, երբ երգիչը կամ երգչուհին բեմ է բարձրանում, երգում, նույն հագուստով հանդիպման գնում և հետո էլի բեմ բարձրանում: Բեմը պահանջում է իրենը»,- շեշտեց երգչուհին: Նունեի կարծիքով, Հայաստանում այսօր բեմական հագուստը շփոթում են երեկոյան հագուստի հետ: Դրա համար պետք է գրագետ մոտեցում, պրոֆեսիոնալ դիզայներական աշխատանք: Երգչուհին չի ժխտում, որ Հայաստանում արդեն կան պրոֆեսիոնալ մասնագետներ, բայց իր բեմական կերպարը վստահում է արտասահմանցի դիզայներին՝ հայազգի Սիլվա Չակմակչյանին, ով հագուստներ է կարում համաշխարհային աստղերի համար՝ Շեր, Մրայա Քերի և այլք: Իսկ նման ճանաչված դիզայների հետ աշխատանքի գումարային հատվածի մասին խոսելիս երգչուհին տեղեկացրեց. «Որպես հայ երգչուհի՝ ինձ համար հագուստը անվճար է կարում, բայց առհասարակ բեմական հագուստները հասնում են 1.000-15.000 դոլարի: Եթե հագուստը սովորական է՝ քարեր, ձեռքի աշխատանք չէ, համեմատաբար մատչելի է՝ 1.000 դոլար: Իսկ եթե զարդարված է քարերով, ասեղնագործ և ձեռքի բարդ աշխատանք է արված' այն կարող է արժենալ մինչև 5.000-15.000 դոլար»:

«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ
Ամենադիտված