«Չելսին» Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում է (տեսանյութ)
Սպորտ
Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Զենիթը» հյուրընկալեց Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնին՝ «Չելսիին»: Թիմերի միջև հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 3:2 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվեց մեկնարկից 4 րոպե անց. գոլի հեղինակ դարձավ Ֆերնանդո Տորեսը: Մյուս 4 գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում:
51-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Մարկանոն։ 4 րոպե անց լոնդոնցիներին հաշվի մեջ առաջ մղեց Վիկտոր Մոսեսը: Սակայն դաշտի տերերին հաջողվեց կամային հաղթանակ տանել։ Նախ 62-րդ րոպեին հաշիվը 2:2 դարձրեց Կարադենիզը, ապա Նատխոն, 11 մետրանոց իրականացնելով, հաղթանակ բերեց ռուսական ակումբին:
Սակայն թիմերի միջև երկու խաղերի արդյունքում գրանցվեց 5:4 հաշիվը, ինչը հաջորդ փուլ դուրս բերեց Լոնդոնի «Չելսիին»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան