Մարգարիտ Եսայան. «Մարտի 1-ի զոհերի արյունը մեզանից յուրաքանչյուրի խղճի վրա է»
Քաղաքական
Այսօր ԱԺ-ում քննարկվեց Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը, որի հեղինակն է ՀԱԿ-ը: Այս մասին հայտնում է aravot.am-ը:
Քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը ՀԱԿ պատգամավորներին հիշեցրեց, որ ժամանակին կոնգրեսի իր հարգելի գործընկերները չէին մասնակցում Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին. «Ես շատ լավ տեսել եմ դա, եւ բոլորն են տեսել: Ես հասկանում եմ, որ հիմա ունեն լայն լիազորություններ, որովհետեւ ներկայացված են խորհրդարանում եւ ուզում են դա այսպես ասած անցկացնել: Բայց արդյո՞ք դա միակ եւ ազնիվ ելքն է»,- աասց Մարգարիտ Եսայանը եւ խորը հոգոց հանեց: Նա նաեւ ասաց, որ մենք տարիներ շարունակ խոսում ենք այն մասին, որ Մարտի 1-ի էջը փակված է կամ փակված չէ. «Գիտեք, Մարտի 1-ը նույնիսկ եթե դատաիրավական համակարգով, եթե օրենքի ամբողջ խստությամբ, ամբողջովին բացարձակ բոլոր մեղավորները պատժվեն, դատապարտվեն, հանցագործները կախաղան էլ հանվեն, այսինքն, որ պարզ լինի, թե ովքեր են այդ 10 զոհորի մեղավորները, մենք բոլորս տեսնենք այդ մեղավորներին, այդ դեպքում նույնիսկ Մարտի 1-ի էջը չի փակվելու: Երբեք չի փակվելու, որովհետեւ դա մեր պատմնության մի մասնիկն է: Այդ զոհերի արյունը մեզանից յուրաքանչյուրի խղճի վրա է՝ անկախ նրանից մենք այդ ժամանակ հրապարակում էինք, թե այդ հրապարակում չէինք»: Մարգարիտ Եսայանին անհասկանալի է նոր հանձնաժողովի ստեղծումը. «Կարող են իրավական-դատական վերամբարձ բաներ ասել, որից ես չեմ հասկանում եւ չեմ ուզում հասկանալ, բայց սա չէ միտքը: Այստեղ գործ ունի անելու դատախազությունը, իրավական համակարգը, եւ ի’նքը պետք է անի»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան