Ոստիկանություն են հանձնել գտնված պայուսակ, որտեղ եղել է 62 հազար եվրո
Աշխարհ
Նորվեգիայում երկու անչափահասներ ոստիկանություն են հանձնել գնացքում պատահականորեն գտնված մի պայուսակ, որտեղ եղել է... 62 հազար եվրո, հղում անելով տեղական թերթերի հրապարակումներին՝ հաղորդում է Փաստինֆո.am-ը՝ հղում կատարելով «INTERFAX»-ին:
Պայուսակը գտնվել է Օսլոյից երկրի հարավ արևելքում գտնվող քաղաքներից մեկը հետևող գնացքում: «Երբ բացեցինք պայուսակը, այնտեղ տեսանք կապոցներով փողերի մի բլուր: Իմ առաջին միտքը եղավ զանգել ոստիկանություն»,- 16-ամյա նորվեգացու խոսքերն են նշում ԶԼՄ-ները:
Պայուսակում գտնվել է նաև պայուսակի մոռացկոտ տիրոջ անձնագիրը, որի միջոցով էլ ոստիկանությունը տեղեկացրել է գտածոյի մասին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան