Իմ քաղաքական գիտելիքները չեն հերիքում՝ հասկանալու Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները. Արամ Կարապետյան
Հայկական Մամուլ
«Իմ քաղաքական գիտելիքները չեն հերիքում՝ հասկանալու համար Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական պլանները և գործողությունները»,- այսպիսի կարծիք հայտնեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը՝ ի պատասխան «Առավոտ»-ի այն հարցին, թե ըստ նրա՝ ո՞րն է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ քայլը:
Հետաքրքրվեցին՝ այն, ինչ կատարվեց ապրիլի 9-ին, արդյոք բխո՞ւմ է ժողովրդավարական և իրավական պետության սահմանումներից, պարոն Կարապետյանն այսպես մեկնաբանեց. «Իրավական պետության մասին Հայաստանում խոսելն աբսուրդ է, որովհետև համակարգն աշխատում է ոչ թե օրենքների հիման վրա, այլ կլանային հիերարխիկ կառուցվածքի, որի հիմքում սեփական անձնական կլանային շահերն են: Մի երկրում, որտեղ քաղաքական ընտրություններ չեն կայանում, անհարմար է խոսել ժողովրդավարությունից»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը