Ավիացիան՝ Հարություն Փամբուկյանի՞ն
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը բանակցություններ է սկսել Աժ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանի հետ, որպեսզի «Արմավիա»-ի սնանկացումից հետո նա կազմակերպի ավիացիոն ուղևորափոխադրումներ իրականացնելու գործը՝ համապատասխան ներդրումներով:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը. «Ո՛չ, ո՛չ... նրան ոչ տեսել ենք, ոչ էլ բանակցություններ ենք վարում»:
Հիշեցնենք, որ «Արմավիա» ավիաընկերությունն ապրիլի 1-ից դադարեցրել է իր գործունեությունը կուտակված պարտքերի պատճառով և պատրաստվում է սնանկացման գործընթաց սկսել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը