Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով «Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումը Տիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղը #ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվել Ոստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասին Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն 

«ՀԺ». Ինչ կասի Րաֆֆին այսօր

Հայկական Մամուլ

Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կնոջ և որդու հետ մեկնել է Մոսկվա:

Անսպասելի այս լուրն առաջին պահին լուրջ չէր ընդունվում: Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր. «Պատրաստ եմ ոչ թե մեռնելու, այլ ապրելու և գնալու վաղը առավոտ Մոսկվա և Պուտինի հետ հանդիպելու և հայ ժողովրդի հաղթանակը բերելու, պատրաստ եմ դա անել ԱՄՆ-ի, Չինաստանի հետ»: Քիչ անց, սակայն, տեղեկությունը պաշտոնապես հաստատեցին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները: Բայց նրանցից որևէ մեկն այդպես էլ հստակ պատասխան չտվեց, թե որն է Հովհաննիսյանի Մոսկվա մեկնելու նպատակը: «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը մի շարք լրատվամիջոցների հայտնեց, որ Հովհաննիսյանի մոսկովյան այցը ոչ թե վերջինիս նախաձեռնությամբ է տեղի ունենում. այլ պաշտոնական հրավերով: Թե կոնկրետ ով է հրավիրող անձը, այդպես էլ հայտնի չդարձավ: «Առավոտի» հարցին՝ Վլադիմիր Պուտինի հետ է հանդիպելո՞ւ, թե՞ Դմիտրի Մեդվեդևի՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանել էր. «Ես հանդիպման ձևաչափի մասին տեղեկություններ չունեմ, ուղղակի գիտեմ, որ պլանավորված հանդիպումներ ունի: Հանրահավաքի հենց սկզբում արդեն ակնհայտ էր, որ ինքը պլանավորել է նման հանդիպում: Մինչև նախագահական ընտրություններն էլ ինքը Ելիսեյան պալատից հրավեր ստացավ ու գնաց, իր նախաձեռնությամբ չի գնացել՝ ոչ Ֆրանսիա, ոչ էլ Ռուսաստան: Ես գիտեմ մի բան՝ այդ հանդիպումը Մոսկվայում պատահականությունների շարքից չէ, իր նախաձեռնությամբ չի, գիտեմ, որ նախապես իր մոտ հանդիպման եկել են: Ենթադրում եմ, որ եղել է նաև այդ հրավերը բերելու, փոխանցելու հետ կապված: Ես կարող եմ վստահ լինել, որ դա փոխանցված հրավեր է եղել»:

Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան անսպասելի այցի մասին առայժմ հայտնի չէ: Հստակ է միայն մի բան այցը մեկօրյա է, «Ժառանգության» առաջնորդն այսօր ժամը 16-ին արդեն Հայաստանում կլինի, իսկ ժամը 18-ին կմասնակցի Ազատության հրապարակում նախապես հայտարարված հանրահավաքին:

Հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում պատրաստվում է հանդես գալ ծրագրային ելույթով: Այս մասին նա հայտարարել էր դեռ ապրիլի 9-ին: Ենթադրվում է, որ նա որոշակի մանրամասներ կներկայացնի իր մոսկովյան այցից ևս, ինչպես նաև կբացատրի, թե ինչպես է պատկերացնում իր հետագա քայլերն ու պայքարը:

թաղո՞ւմ են պայքարը

Մինչ այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը որոշակի պարզաբանումներ կտա իր հետագա քայլերի և ապրիլի 9-ին տեղի ունեցածի մասին, կոնկրետ ուղղվածություն ունեցող լրատվական կայքեր, քաղաքագետներ, ընդդիմության մի հատվածը և իշխանությունը արդեն երկու օր է, անխնա քննադատում են Հովհաննիսյանին՝ ապրիլի 9-ին կատարած նրա մի շարք քայլերի համար: Ընդ որում, դա անում են ամենավիրավորական արտահայտություններով, ծաղրանկարներով, Րաֆֆու «տապանաքարով» և այլն: Facebook սոցիալական ցանցում մի իսկական պատերազմ է սկսվել Րաֆֆիից հիսաթափվածների, նրա ընդդիմախոսների և դեռ հավատացողների ու «Ժառանգության» անդամների միջև: Կրքերն ու բանավեճերը տեղ-տեղ այնքան են թեժանում, որ որոշ ավելի սառը դատողներ ժամանակ առ ժամանակ զինադադար են առաջարկում: Հասկանալի է, որ այդ «պատերազմը» դեռ մի երեք, չորս շաբաթ էլ կշարունակվի և հնարավոր է, առավել սուր դրսևորումներով: Բայց թերևս միայն այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից և սպասվող հանրահավաքից հետո հստակ կդառնա՝ ավարտվե՞ց նրա ղեկավարած շարժումը, թե ոչ: Ամեն դեպքում, այս օրերին իշխանությունը զգուշանում է կոնկրետ և կտրուկ քայլեր անելուց: «ՀԺ»-ն տեղեկացրել էր, որ իշխանության ներսում չեն բացառում, որ մայիսի 5-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններում հնարավոր է, անակնկալներ լինեն, այնպես, ինչպես եղան փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում: Դրանով է պայմանավորված նաև այն, որ Սերժ Սարգսյանը դեռ չի շտապում նոր կառավարության կազմ ձևավորել և այդ գործը թողել է մայիսի 5-ի ընտրություններից հետո (բացառությամբ վարչապետի նշանակման, քանի որ ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս դա անել ավելի ուշ. վարչապետի նշանակման վերջնաժամկետը ապրիլի 19-ն է):

Իշխանական հավաստի աղբյուրները վստահեցնում են, որ նոր ֆորս-մաժորի դեպքում, Սերժ Սարգսյանը Երևանի ավագանիում ՀՀԿ-ի մեծամասնությունը պահպանելու համար հնարավոր է ստիպված լինի ԲՀԿ-ին կրկին կոալիցիա հրավիրել, թեև այս պահին և՛ ՀՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն պաշտոնապես և ոչ պաշտոնապես հերքում են, որ կոալիցիոն գործընկերությունը նրանց միջև կարող է վերականգնվել: Մինչ այդ ԲՀԿ-ն փորձելու է իր քարոզարշավը տանել ամենաընդդիմադիր շեշտադրումներով, մյուս ուժերը ևս փորձելով հնարավորինս փոշիացնել ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները:

Եվ արդեն երկու օր Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ իրականացվող հարձակումները պայմանավորված են հենց մայիսի 5-ին սպասվող ավագանու ընտրություններով: Մինչ օրս բոլոր հարցումներով առաջատարն է «Բարև Երևան» դաշինքը, ինչը բնականաբաբ իշխանական և ընդդիմադիր ուժերի սրտով չէ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները
Ամենադիտված