Վենեսուելան` նախագահական ընտրություններից 2 օր առաջ
Աշխարհ
Վենեսուելայում նախագահական ընտրությունների նախաշեմին ավարտվել է նախըտնրական քարոզարշավը, որի կարիքն առաջացել էր մարտի 5-ին վախճանված նախագահ Ուգո Չավեսի մահից հետո: Ընտրությունները Վենեսուելայում նշանակվել են ապրիլի 14-ին:
Իշխող միասնական սոցիալիստական կուսակցությունից նախագահի պաշտոնի համար պայքարելու է Վենեսուելայի նախագահի ժ.պ. Նիկոլաս Մադուրոն: Նրա հիմնական հակառակորդն ընդդիմադիր դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էնրիկե Կապրիլեսն է, ով արդեն պայքարում էր նախագահի պաշտոնի համար դեռևս Ուգո Չավեսի նախագահության օրոք: Նա անցյալ տարի հոկտեմբերին կայացած նախագահական ընտրություններում դրել էր իր թեկնածությունը և պարտվել Չավեսին` հավաքելով 44% ձայն: Չավեսի օգտին քվեարկել էր ընտրողների 55%-ը:
Նիկոլաս Մադուրոն իր հերթին վստահություն է հայտնել իր հաղթանակի հարցում. գրում է Ruvr.ru-ն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)