«Ժողովուրդ». Գյումրիում կրիմինալը քիչ-քիչ փոխում է մարտավարությունը
Հայկական Մամուլ
Գյումրիում վերջերս ուշագրավ ու ինչ-որ տեղ զավեշտալի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք, անշուշտ, արդյունք են քաղաքական խճանկարի տրանսֆորմացիայի և ուժերի հարաբերակցության փոփոխության:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասնում այն մասին, որ քաղաքական իշխանությունից հեռացվող կրիմինալը, զգալով որ հրապարակային դաշտն իր համար չէ, փորձում է այլ մարտավարություն կիրառել՝ ստվերում մնալով պատրաստել և պայթեցնել տարբեր քարոզչական ականներ: Իսկ թեմայի հնչեղությունը փորձում են ապահովել քաղաքացիական հատվածի և տեղեկատվական խողովակների միջոցով: Այս շարքից են վերջերս քաղաքի մանկապարտեզներից մեկի նպխկին աշխատակից Ֆլորա Սարգսյանի շուրջ բարձրացված աղմուկը և Գյումրու շուկայի առևտրականների տուգանքների հարցը գործող քաղաքապետի հետ կապելու առայժմ ձախողված փորձերը:
Դաշինք է սա, թե պարզապես կրիմինալի և քաղաքացիական դաշտի որոշ էլեմենտների հատվածական համագործակցություն՝ ապագան ցույց կտա:
Մանրամասները կարդացե՛ք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը