Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով «Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումը Տիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղը #ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվել Ոստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասին Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն 

Ինչո՞ւ Հանրային հեռուստաալիքը չի լուսաբանել և չի ներկայացրել Բաղրամյան պողոտայի դեպքերը

Հայկական Մամուլ

«Հայկական ժամանակը» խմբագրականում գրում է.

«Ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում կատարվածը «Հայլուր» նայող հեռուստադիտողի համար այդպես էլ մնաց չբացահայտված: Իսկ ի՞նչ տեսավ այդ օրը «Հայլուրի» հիմնական թողարկման ժամանակ հայ հեռուստադիտողը: Սերժ Սարգսյանը երդվեց. Սերժ Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը, Սերժ Սարգսյանը ընդունեց իր նստավայրի մոտ կայացած զորահանդեսը, Սերժ Սարգսյանը ընդունեց այս երկրի պատվիրակությանը, Սերժ Սարգսյանը ընդունեց այն երկրի պատվիրակությանը, Սերժ Սարգսյանը, Սերժ Սարգսյանը...

Հիմնական թողարկմանը 46 րոպե Սերժ Սարգսյանի մասին խոսելուց հետո, ընդամենը 2 րոպեանոց ռեպորտաժ հեռարձակվեց «Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը» խորագրով, որտեղ ցուցադրվում էին այդ օրը առավոտյան տեղի ունեցած հանրահավաքից կադրեր, որին զուգահեռ մեկնաբանը ասում էր, թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանը իր հերթական հանրահավաքի ժամանակ ներկաներին ներկայացրել իր պայքարի հետագա քայլերը և անդրադարձել է այլ պետություններին՝ մասնավորապես Ռուսաստանին, ԵՄ-ին և ԱՄՆ-ին քննադատության ենթարկելով նրանց որոշումները: Երբ վերջապես թվում էր, որ խոսվելու է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի մասին, երևում է խոշոր կադր Րաֆֆի Հովհաննիսյանի և Վլադիմիր Գասպարյանի զրույցից, և լսվում «Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բանակցություններից հետո որոշվել է երթը շարունակել ոստիկանության առաջարկած երթուղով, հավաքվածների մի մասը Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ շարժվել է դեպի Ծիծեռնակաբերդ»: Վերջ: Այսքան բան: Ոչ մի կադր կամ խոսք այն մասին, թե ինչպես է ամբողջ քաղաքը ոստիկաններով լցված, ինչպիսի լարված մթնոլորտ է եղել, որի արդյունքում բախումներ են եղել: Ոչ մի անդրադարձ, թե ինչպես են ոստիկանները ծեծի ենթարկում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Սարտիրոսյանին: Ոստիկանական բաժանմունք բերման ենթարկված 21 քաղաքացիների մասին նույնիսկ ակնարկ չկա...

Ինչո՞ւ Հանրային հեռուստաալիքը չի լուսաբանել և չի ներկայացրել Բաղրամյան պողոտայի դեպքերը: Երբ այս հարցը Հայկական ժամանակ»-ի թղթակից Թագուհի Հովհաննիսյանը ուղղել է «Հայլուր» լրատվականի խմբագիր Արմեն Ամիրխանյանին, ստացել է ցնցող պատասխան. «Բայց ի՞նչ է եղել որ»,- ասել է նա: Պարզ է դառնում, որ այս պատասխանը ուղիղ համեմատական է լուսաբանմանը: «Հանրահավաք է տեղի ունեցել, ցույց է տեղի ունեցել, այլընտրանքային երդում է տեղի ունեցել, դրանք բնորոշիչ չեն»: Թղթակցի հարցին, թե այդ ինչպես եղավ, որ հայ հանդիսատեսին հետաքրքիր չի, թե ինչպես են բախվում իրենց հայրենակիցները ոստիկանների հետ, նա ասել է, որ թողարկման ժամանակ դրել են այն կադրը, որը թղթակիցը հասցրել է բերել դեպքի վայրից: «Այն իրադարձությունները, որոնք համարում ենք ոչ այնքան լայն լուսաբանում ունեցող, լուսաբանում ենք իրենց կարևորության ծավալի չափով: Ավաղ, մենք ենք այստեղ կոչված եթեր տալ այն, ինչ-որ հանրությանը հետաքրքիր է»,- ասել է նա և ավելացրել, որ հանրայինը ունի հանրային պարտավորություններ, որոնք կատարում է:

Չարաչար սխալվում է «Հայլուրի» խմբագիրը: Ի տարբերություն մասնավոր հեռուստաընկերությունների` հանրայինը «նստած» է բյուջեի, այսինքն` հարկատուների վզին: Տարեկան մենք՝ հարկատուներս, այդ ձրիակեր հեռուստաընկերությանը մոտ 7 միլիոն դոլար ենք տալիս: Իսկ անգամ պաշտոնական տվյալներով, այդ հարկատուների ավելի քան 1/3-րդը քվեարկել է այն մարդու օգտին, ում կողմնակիցների երթը «բնորոշիչ չէ» «Հայլուրի» համար: Այդ` «կարևորություն չունեցող» իրադարձությունը արդեն օրեր շարունակ չի իջնում Ֆեյսբուքի «եթերից»: Ու հետևյալ տարօրինակ հարցն է ծագում` ինչո՞ւ էր մեկ այլ ձրիակեր կառույց՝ ՀՀ ոստիկանությունը մի քանի հազար ոստիկան բերել լցրել Երևանի կենտրոն, եթե ոչ մի կարևոր բան այնտեղ տեղի չէր ունենում: Ու ընդհանրապես, բացի Սերժ Սարգսյանի գործունեությունից՝ Հայաստանում որևէ կարևոր բան տեղի ունենո՞ւմ է: Դատելով «Հայլուրի» եթերներից՝ ոչ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները
Ամենադիտված