Մեսսին վնասվածքի պատճառով բաց կթողնի 2 խաղ
Սպորտ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի կարողանա իր թիմին օգնել Իսպանիայի առաջնության առաջիկա երկու խաղերի ժամանակ. տեղեկացնում է Sport.es-ը:
25-ամյա ֆուտբոլիստն ամբողջությամբ չի ապաքինվել վնասվածքից և ստիպված կլինի բաց թողնել «Սարագոսայի» և «Լևանտեի» հետ հանդիպումները:
Սակայն արգենտինացի ֆուտբոլիստը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 23-ին կամ 24-ին:
Մեսսին վնասվածքը ստացել էր քառորդ եզրափակչում ՊՍԺ-ի հետ առաջին հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում կատալոնյան թիմի մրցակիցը պարզ կդառնա այսօր Շվեյցարիայում կայանալիք վիճակահանության արդյունքում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան