Ռոնալդուն չի հասնում Մեսսիի մակարդակին. Դեվիդ Բեքհեմ
Սպորտ
ՊՍԺ-ի կիսապաշտպան Դեվիդ Բեքհեմն իր կարծիքն է հայտնել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի վերաբերյալ:
«Մեսսին ունիկալ ֆուտբոլիստ է, ով խաղում է անհավանական բարձր մակարդակի խաղ: Անհնար է նման կարգի մեկ այլ ֆուտբոլիստի պատկերացնել: Նա և Ռոնալդուն ուժեղ են ժամանակակից բոլոր ֆուտբոլիստներից, սակայն դրա հետ մեկտեղ՝ Ռոնալդուն չի հասնում Մեսսիի մակարդակին: Կարելի է որոշակի համեմատություններ տանել նրանց տեխնիկական ունակությունների վերաբերյալ, սակայն Լիոնելը մնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»,-Բեքհեմի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան