Մոուրինյուն աշխարհի լավագույն մարզիչներից է, սակայն մենք սիրում ենք Անչելոտիին. Ալ Հելաիֆի
Սպորտ
ՊՍԺ-ի նախագահ Ալ Հելաիֆին մեկնաբանել է այն տեղեկությունները, համաձայն որոնց՝ իր ակումբը հետաքրքրված է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի և ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով, տեղեկացնում է Marca-ն:
«Ռոնալդուն «Ռեալի» ֆուտբոլիստ է, և մենք դա հարգում ենք: Մոուրինյուն աշխարհի լավագույն մարզիչներից է: Սակայն մենք սիրում ենք մեր մարզչին և գոհ ենք նրանից, բացի այդ, նա դեռ գործող մեկ տարվա պայմանագիր ունի ակումբի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացվում էր, որ ֆրանսիական ակումբն ամռանը կփոխի գլխավոր մարզչին՝ գլխավոր հավակնորդը Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան