Եթե Մեսսին խաղար ՊՍԺ-ում, ապա «Բարսային» կհաղթեինք 6:0 հաշվով
Սպորտ
ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հայտարարել է, որ մեծ հիասթափություն է ապրում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը «Բարսելոնային» զիջելու համար. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև երկու խաղերն էլ ավարտվեցին ոչ ոքի, սակայն կատալոնացիները հաջորդ փուլ անցան մրցակցի հարկի տակ ավելի շատ գոլ խփելու արդյունքում:
«Մեզ մրցաշարից դուրս թողեց աշխարհի լավագույն ակումբը, ընդ որում, մենք երկու խաղերից և ոչ մեկում պարտություն չկրեցինք: Անհավանական է, բայց դա այդպես է: Երկու խաղերում էլ մեր թիմը լավ տեսք ուներ, չէ՞ որ հեշտ չէ երկրպագուներին դողալ ստիպել «Նոու կամպում»: Մրցակցի հարկի տակ մեկ գոլ խփեցինք, սակայն կարող էինք ավելին խփել, և եթե Լիոնել Մեսսին խաղար մեր ակումբում, ապա մենք կհաղթեինք 6:0 հաշվով»,-հայտարարել է Լեոնարդոն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան