«Գալաթասարայի» գլխավոր մարզիչը որակազրկվեց 9 խաղով
Սպորտ
Թուրքական «Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ֆատիհ Թերիմը Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից որակազրկվեց 9 խաղով. տեղեկացնում է Hurriyet-ը:
Որակազրկման պատճառը երկրի առաջնության 28-րդ տուրում մարզչի կողմից մրցավարին վիրավորելն էր:
Արդյունքում ստամբուլյան ակումբի գլխավոր մարզիչը բաց կթողնի ընթացիկ առաջնության մնացած 6 տուրերը և հաջորդ մրցաշրջանի առաջին երեք տուրերը: Նրա երկու օգնականները նույնպես կորակազրկվեն, սակայն՝ 1-2 խաղով:
Այսպիսով՝ թուրքական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ ակումբը կմարզի կին մասնագետ՝ Դույգու Էրդողանը, ով 9 խաղում կփոխարինի Թերիմին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան