Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կվերադառնա և կփոխանցի Ձեզ հուզող տեղեկատվությունը. Զարուհի Փոստանջյան
Քաղաքական
«Ապրիլի 9-ին հայ ժողովուրդը ոչ միայն տոնեց իր հաղթանակը, այլև երդվեց որպես 4-րդ հանրապետության քաղաքացի և ասաց, որ այլևս չի նահանջելու և պայքարը տանելու է ամենուր»: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
«Մենք թույլ չտվեցինք բոլոր այն սխալնեը, որոնք տեղի են ունեցել քսան տարիների ընթացքում»,-ասաց Փոստանջյանը` հավելելով, որ այսօր լինելու է հավաք, որի ժամանակ կտեղեկացվի հետագա քայլերի մասին:
«Ժառանգության» պատգամավորը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի այցին Մոսկվա, ասաց, որ նա այսօր ժամը 4-ին վերադառնալու է։
«Կարծում եմ՝ Ձեզ հուզող տեղեկատվությունը նա կփոխանցի»,-ասաց Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել է Մոսկվա: Նշենք նաև, որ ապրիլի 9–ի հանրահավաքի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ պատրաստ է գնալ Մոսկվա, հանդիպել Պուտինի հետ, որպեսզի այնտեղից բերի հայ ժողովրդի հաղթանակը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան