Հրդեհ ռեստորանում
Արտակարգ Պատահար
Ապրիլի 11-ին՝ ժամը 23.08-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող «Գետափ» ռեստորանում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Գետափ» ռեստորանային համալիրին կից շոգեբաղնիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.55-ին, մարվել՝ 00.09-ին:
Այրվել են Ա. Հայրապետյանին պատկանող շոգեբաղնիքի փայտե կառուցատարրերը և երեսպատումը՝ 60 քմ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան