Ապրիլի 9-ին եղել է 1 երդմնակալության արարողություն, որին մենք չենք մասնակցել. Արմեն Ռուստամյան
Քաղաքական
Ապրիլի 9-ին եղել է մեկ երդմնակալության արարողություն, որին մենք չենք մասնակցել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Վերջինիս խոսքերով` այդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդի հետ միասին որպես քաղաքացիներ էին երդվում: «Խոսքը եթե գնում է նախագահի երդմնակալության մասին, եղել է մեկը՝ ապրիլի 9-ին, որին մենք չենք մասնակցել, հայտարարություն ենք արել: Բնականաբար, սա վերաբերմունք էր ընտրություններին, նաև ընդհանրապես՝ երկրում ստեղծված ծանր իրավիճակին, որի մասին բազմիցս առիթ ունեցել ենք նշելու:
Այն առաջարկները, որոնք մենք բարձրացրել ենք և մինչև հիմա շարունակում ենք պահել մեր օրակարգի մեջ, դրանք մնում են ուժի մեջ երկիրն այս վիճակից դուրս բերելու առումով, սակայն որևէ լուրջ քայլ տեղի չի ունենում իշխանությունների կողմից»,-ասաց Ռուստամյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան