Սաակաշվիլին չի համագործակցի 2008-ի պատերազմը քննող հետաքննության հետ
Վրաստան
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի համագործակցելու 2008թ. օգոստոսին Հարավային Օսիայի համար բռնկված զինված հակամարտության հարցում նախկին իշխանությունների նկատմամբ տարվող հետաքննության հետ:
«Ես՝ որպես Վրաստանի նախագահ, բացարձակապես չեմ պաշտպանում վարչապետ Իվանիշվիլիի հայտարարությունն այն մասին, թե Վրաստանն է սկսել 2008-ի պատերազմական գործողությունները: Ես՝ որպես Վրաստանի քաղաքացի, ոչ մի վայրկյան չեմ համագործակցի այդ հակապետական հետաքննության հետ: Այդ հետաքննության նպատակը երկրի պետականության սասանումն է, և այն ուղղված է երկրի տարածքային ամբողջականության դեմ»,-հայտարարել է Սաակաշվիլին վրացական հեռուստատեսության եթերում. գրում է РИА Новости-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան