Արթուր Բաղդասարյանն ու Կարեն Անդրեասյանը՝ Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու մասին
Քաղաքական
Այսօր՝ ապրիլի 12-ին, ՄԻՊ գրասենյակում լրագրողների հետ հանդպիմանը ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելուն, ասաց.
«Մեր կողմից վարույթը սկսված է, և ես եռօրյա ժամկետում տեղեկություն եմ խնդրել ոստիկանապետից սպասում ենք պատասխանի, ինչից հետո ըստ այդ պատասխանի կլինի նաև մեր գնահատականը»:
Հանդիպմանը ներկա ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանն էլ նույն հարցի շուրջ ասաց. «Այդ կապակցությամբ, ինձ թվում է, իրավապահ մարմինները հայտարարություն տարածել են։ Կարծում եմ՝ համապատասխան մարմինները սպառիչ պատասխան կտան: Պետք չէ միակողմանի գնահատականներ տալ»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան