Մարադոնան ժամանել է Վենեսուելա՝ նախագահական ընտրությունների շեմին աջակցելու Նիկոլաս Մադուրոյին
Աշխարհ
Վենեսուելայում նախագահական ընտրությունների նախաշեմին արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան իր աջակցությունն է հայտնել սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Նիկոլաս Մադուրոյին, ով ժամանակավորապես ստանձնել է նախագահի լիազորությունները. գրում է Associated Press-ը:
Իր աջակցության ցուցադրության ընթացքում Մարադոնան ստորագրել է ֆուտբոլի գնդակի վրա և այն նետել հավաքված բազմությանը:
Մարադոնան հանգուցյալ նախագահ Չավեսի քաղաքականության համակիրներից է և ժամանել է Կարակաս՝ իր աջակցությունը հայտնելու նրա համախոհ Նիկոլաս Մադուրոյին ընդդիմադիր Էնրիկե Կապրիլեսի դեմ պայքարում:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում ընտրությունները կայանալու են ապրիլի 14-ին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան