Ցանկանում եմ, որ Մոուրինյուն դեռ երկար տարիներ մարզի «Ռեալը». Ալֆրեդո դի Ստեֆանո
Սպորտ
«Արքայական ակումբի» պատվավոր նախագահ Ֆլորենտինո Պերեսն իր աջակցությունն է հայտնել ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին: Դի Ստեֆանոն համաձայն չէ բոլոր նրանց հետ, ովքեր կարծում են, որ «Ռեալն» ընթացիկ մրցաշրջանում անհաջող ելույթներ է ունենում:
Հիշեցնենք, որ մադրիդյան թիմն Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում գտնվում է 2-րդ տեղում և առաջատար «Բարսային» զիջում է 13 միավորով:
«Այն դժգոհությունները, որոնք ուղղված են Մոուրինյուի հասցեին, անհիմն են: Եթե հարցնեն ինձ, ապա ցանկանում եմ, որ Մոուրինյուն դեռ երկար տարիներ մարզի «Ռեալը»: Չեմ հասկանում մամուլի ներկայացուցիչներին, ովքեր ավելի մեծ ուշադրություն են կենտրոնացնում այդ հարցին, քան նրան, որ «Ռեալն» այդքան տպավորիչ է խաղում Չեմպիոնների լիգայում»,-Դի Ստեֆանոյի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան