Վրաստանում հայկական կոնյակ տեղափոխող բեռնատարի հրդեհից տուժածներ չկան
Արտակարգ Պատահար
Այսօր տարբեր լրատվամիջոցներում տեղեկություն է զետեղվել, որ Թբիլիսի-Լեսելիձե ավտոմայրուղու «Ռուիս» թունելում այրվում է Հայաստանից 30 տոննա կոնյակ տեղափոխող բեռնատար:
ՀՀ ԱԻՆ-ը կապ է հաստատել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հերթապահի հետ, ով հաղորդել է, որ նախնական տվյալներով՝ հրդեհը մեկուսացված է:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարներ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել էր Երևանից Փոթի ուղևորվող բեռնատարի վարորդի խցիկում (վարորդ՝ Վրաստանի քաղաքացի Ռուխաձե Մալխաս): Տուժածներ չկան: Մասամբ այրվել է բեռնատարի խցիկը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան