Marca-ն կազմել է «Արքայական ակումբի» բոլոր ժամանակների լավագույն կազմը (լուսանկար)
Սպորտ
Հաշվի առնելով այն փաստը, որ Չեմպիոնների լիքայի քառորդ եզրափակչում «Գալաթասարայի» հետ պատասխան խաղում մադրիդյան թիմի մեկնարկային կազմում «Ռեալի» պատմության մեջ առաջին անգամ ընդգրկված էր մեկ իսպանացի ֆուտբոլիստ, իսպանական Marca պարբերականն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել՝ «Ռեալի» բոլոր ժամանակների իդեալական կազմը որոշելու համար՝ կազմված բացառապես արտասահմանյան ֆուտբոլիստներից:
Դարպասապահի դիրքը տրվել է Բոդո Իլգներին՝ 72.4% ձայն: Պաշպանությունում երկրպպագուների շրջանում ամենասիրելին Ռոբերտո Կարլոսն է, ում օգտին գրանցվել է ձայների 32.1%: Պաշտպանությունում ընդգրկված են նաև Ռաֆայել Վարանը (13.8%) և Ֆաբիո Կանավարոն (10 %):
Կիսապաշտպանական գիծը կազմել են Զինեդին Զիդանը (24%), Ֆերնանդո Ռեդոնդոն, Լուիշ Ֆիգուն և Լաուդրուպը:
Հարձակման գծում ընդգրկվել են Քրիշտիանու Ռոնալդուն՝ 27.9%, Ալֆրեդո դի Ստեֆանոն՝ 26%, Ռոնալդոն՝ 22%:



















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան