Չեմ կարող հայհոյանքը հայհոյանքով պատասխանել, մտքումս պատասխանեցի. Գալուստ Սահակյանը` Զ. Փոստանջյանին
Քաղաքական
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի արտահայտած այն խոսքերին, որ Սերժ Սարգսյանը կնքեց իր մահկանացուն:
«Զարուհի Փոստանջյանը 5 երեխու մայր է»,-ասաց Գալուստ Սահակյանը, սակայն դահլիճից հուշեցին, որ 4 երեխա ունի Փոստանջյանը:
«Դե որ 4 է, կպատասխանեմ: Ամբիցիաներով, առարկայական աղմուկով ինչ-որ բան ասել, ինչ-որ բան հորդորելը քաղաքական ճակատագրի վախճան է: Դրա համար, եթե լուրջ մոտեցումներով ձևավորված գաղափար արտահայտվեր, բնականաբար, կպատասխանեի, բայց դե կին է, ես չեմ կարող հայհոյանքը հայհոյանքով պատասխանել, մտքումս պատասխանեցի»,-ասաց Գալուստ Սահակյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան