Ադրբեջանում որդին սպանել է մորը
Ադրբեջան
Ադրբեջանում որդին սպանել է սեփական մորը։ Այդ մասին գրել է APA ադրբեջանական կայքը՝ հղում կատարելով ոստիկանության հայտարարությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Նասրեդդին Թուսիի անունը կրող հանրակացարանում, ուր 38-ամյա Հաբիլ Ասադուլլա օղլու Իսմաիլովը բնակվում էր իր մոր՝ 74-ամյա Սուղրա Իսմաիլովայի հետ: Տղան բռունցքի հարվածներով մահու չափ ծեծել էր իր մորը: Իսմաիլովը ձերբակալվել է: Ոստիկանությունը հաստատել է, որ մահը վրա էր հասել կնոջ գլխին ստացած բռունցքի հարվածներից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան