Google-ն առաջարկում է մահվան դեպքում օգտատերերի էջերը կտակել ուրիշին
Աշխարհ
Google ընկերությունը պաշտոնապես գործարկել է գործառույթ, որը թույլ է տալիս իր օգտատերերին որոշել, թե ինչ կլինի նրանց էջերի և տվյալների հետ մահից հետո: Այս նորամուծության մասին հայտնում է ընկերության պաշտոնական բլոգը. մեջբերում է Լenta-ն:
Օգտատերը կարող է կարգավորումերի միջոցով որոշել, թե իր որ տվյալները, օրինակ՝ նկարներ, կոնտակտներ, YouTube-ում տեղակայած հոլովակներ, կարող են անցնել վստահված անձի տնօրինությանը: Google-ը նաև հնարավորություն է տալիս վերահասցեագրել օգտատիրոջ էջին ստացվող նամակները վստահված անձի էջի վրա կամ ավտոմատ կերպով պատասխանել դրանց: Երկրորդ դեպքում նամակի բովանդակությունը պետք է գրի և թողնի ինքը «կտակողը»:
Ցանկության դեպքում օգտատերը կարող է նշել, որ իր մահից հետո իր մասին պարունակվող բոլոր տեղեկությունները ջնջվեն: Այս դեպքում նա նաև պետք է նշի, թե քանի ամիս հետո Google-ը կարող է օգտատիրոջը մահացած համարել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան